Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ալեն

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի կապակցությամբ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության  դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

Ընդունելությանը  ներկա են եղել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելությունը պաշտոնապես մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ողջույնի խոսքերով:

--00—ԼՄ