Թաիրովում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մկրտումյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Թաիրով): Այդ մասին հայտնում է ՍԱՏՄ-ն:

ՍԱՏՄ Արմավարի մարզային կենտրոնի կրկնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ այս հանրային սննդի կետում շտկվել են սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր անհամապատասխանությունները, ինչպես նաև ապահովվել է սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների պարտադիր բժշկական զննությունը:

--00—ԼՄ