Արագածոտնում հանրային սննդի օբյեկտը կսկսի գործել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Screenshot 2023-05-02 102803

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, գ. Կոշ)։

Տեսչական մարմնի Արագածոտնի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

--00—ՅՄ