ՀՀ արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվեց Զոհրաբ Մնացականյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Հայաստանի նախագահի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը քիչ առաջ հրապարակվեց նախագահի կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զոհրաբ Մնացականյանին նշանակել արտաքին գործերի նախարար», – ասվում է հրամանագրում։