Արզաքանցյանը պատրաստ է իր ընկերությունների բաժնետոմսերի մի մասը նվիրել կառավարությանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

Արզաքանցյան

Գործարար Տիգրան Արզաքանցյանը դրական է վերաբերվում մասնավոր ընկերության կողմից բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրաբերելուն։

Ինչպես արդեն հայտնի է՝ կասկածելի հանգամանքներում փոխվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը, որը գործարքից հետո հայտարարել է, թե բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրել է վարչապետի աշխատակազմին։

«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր քաղաքականությամբ զբաղվող գործարար Տիգրան Արզաքանցյանից, թե ինչպե՞ս է վերաբերվում մասնավոր ընկերության կողմից բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրելու փաստին, ինչին ի պատասխան, Տիգրան Արզաքանցյանը պնդել է, թե իշխանություն լինելու դեպքում որոշում կկայացներ բոլոր մասնավոր հանքերը, բնության պաշարները դարձնել պետության սեփականություն».

«Ինչ վերաբերվում է հանքաարդյունաբերությամբ զբաղվող ընկերության կողմից բաժնետոմսերի մի մասը կառավարության նվիրելու մասին հարցին, ապա կարող եմ ասել, որ եթե ես լինեի իշխանություն, որոշումն կընդունեի բոլոր մասնավոր հանքերը, բնության պաշարները դարձնել պետության սեփականություն, քանի որ ես մտածում եմ միայն մեր պետության շահերի մասին, նույնիսկ լինելով սեփականատեր:Հայաստանը չունի էներգոռեսուրսներ՝ նավթ, գազ, այսինքն` չունի այն անսպառ հնարավորությունները լցնելու բյուջեն: Այդ իսկ պատճառով բոլոր այն ընկերությունները, որոնք զբաղվում են հանքաարդյունաբերությամբ, թող մատուցեն իրենց ծառայությունը պետությանը»,-մեր հարցին ի պատասխան ասել է Տիգրան Արզաքանցյանը:

Իսկ այն հարցին, թե իր ընկերության բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրելու առաջարկի դեպքում ինչպես կվերաբերվի՝ գործարարը նշել է, թե պատրաստ է նման քայլի, եթե «այդ առաջարկը վերաբերվի բոլոր ընկերություններին»:

Տիգրան Արզաքանցյանն ավելի վաղ «Փաստինֆո»-ին հաստատել էր, որ իր սեփականություն հանդիսացող ընկերություններում ստուգումներ են իրականացվել:

Մեր ճշտող հարցին՝արդյո՞ք ստուգումների ընթացքում չարաշահումներ հայտնաբերվել են, եթե՝ այո, ապա կան այդ առթիվ հարուցված քրեական գործեր, Տիգրան Արզաքանցյանը պնդել է՝ որ ինքն աշխատում է օրինականության սահմաններում.

«Չարաշահումներ չկան, մենք աշխատում ենք օրինականության սահմաններում»,- ասել է նա, թեեւ նաեւ հաստատել է, որ բանկային հաշիվների վրա արգելանք է դրվել։

 --00—ՄՀ