Ռուստամ Բադասյանն ու Ռուսլան Դավիդով արձանագրություն են ստորագրել  

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

․

Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի միջև կնքվել է մաքսային կարգավորման ոլորտում միջազգային մի շարք պայմանագրերի գործողության դադարեցման մասին արձանագրություն։  

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, արձանագրության ստորագրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված միջազգային պայմանագրերի արդիականության բացակայությամբ, քանի որ դրանցով կարգավորվող իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Եվրասիական տնտեսական միության իրավապայմանագրային բազայի շրջանակում, որոնցով էլ առաջնորդվում են ԵԱՏՄ անդամ պետությունները:

Ըստ աղբյուրի՝ արձանագրության ստորագրման նպատակը գույքագրման արդյունքում իրավական դաշտի արդիականացումն ու համապատասխանեցումն է գործող պահանջներին։

--00--ԱՀ

Տեսանյութեր