Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվում է տեղափոխվել բանտի հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը Ռուսթավի բանտում և հրաժարվում է տեղափոխվել բանտային հիվանդանոց: Այս մասին լրագրողներին հաղորդել է նրա փաստաբաններից Շոթա Թութբերիձեն: 

«Մենք Արդարադատության նախարարի որոշումը` բանտի հիվանդանոց տեղափոխելու մասին, համարում ենք իշխանությունների` ավելի վաղ տված խոստման խախտում»,- ասել է նա` հիշեցնելով, որ ավելի վաղ իշխանությունները խոստացել էին` նախկին նախագահը կհոսպիտալացվի քաղաքային կլինիկա:

Փաստաբանը նշել է` Սաակաշվիլին անգամ չի քննարկում բանտային հիվանդանոց հոսպիտալացվելու տարբերակը:

Վրացական ԶԼՄ-ներն էլ հաղորդում են, որ հոսպիտալացվել է Սաակաշվիլու հայրը՝ Նիկոլոզ Սաակաշվիլին: Նա տեղափոխվել է Չափիձեի կլինիկա՝ սրտի խնդիրներով։

--00--ԱԹ

Տեսանյութեր