Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները հիմնականում պատրաստ են ձմեռային պահպանմանը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2,  24 News

ճանապարհ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցների կողմից մինչև նոյեմբերի 1-ը ստուգվել է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանումն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների ձմեռային պահպանման պատրաստվածության աստիճանը՝ աղ ու ավազի նախնական կուտակումը, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակը և այլն։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները հիմնականում պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանմանը։

--00—ՄՀ