ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային գործարքները կկատարի սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիայով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հասարակական

Հաշվի առնելով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արագ զարգացումը և բանկային շուկայում թվայնացման միտումները՝ 2020 թ.-ի վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց նորարարական ծառայություն՝ էլեկտրոնային ստորագրությունների կիրառում հաճախորդների կողմից վարկային փաստաթղթերի ստորագրման գործընթացում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանի բանկային շուկայում, իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել վարկային փաստաթղթերը հատուկ պլանշետների միջոցով: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն խնայել ժամանակ, քանի որ հաճախորդը մեկ անգամ ստորագրելուց հետո ապահովում է իր ստորագրությունն ամբողջ փաստաթղթի վրա անհրաժեշտ տեղերում, այլ նաև ապահովում է վարկային փաստաթղթերի հետագա պահպանման օպտիմալացման գործընթացը. բոլոր վավերացված փաստաթղթերն անմիջապես ավտոմատ կերպով ուղարկվում են հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին:

Էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է հաճախորդի գրավոր համաձայնությամբ: Ի դեպ, նույնիսկ եթե հաճախորդը էլեկտրոնային փոստ չունի, նա միևնույնն է՝ կարող է օգտվել իր վարկային փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորությունից, և այս դեպքում էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթերը հաճախորդին տրամադրվում են թղթային տարբերակով:

Նոր թղթային տեխնոլոգիան ներդնելիս՝  Բանկն առանցքային ելակետ համարեց հաճախորդի փաստաթղթերի ստորագրման գործընթացի հուսալիությունն ու անվտանգությունը: Հենց անվտանգության տեսանկյունից ապահով լինելը հանդիսանում է  այս տեխնոլոգիայի հիմնական առավելությունը. յուրաքանչյուր անգամ էլեկտրոնային ստորագրություն մուտքագրելիս՝  ավտոմատ կերպով ձևավորվում  է հատուկ ծածկագիր, որի միջոցով ամբողջ փաստաթուղթը ծածկագրվում է, և հետագայում այն ենթակա չէ փոփոխման: Անհնար է կեղծել կամ կրկնօրինակել հաճախորդի ստորագրությունը, քանի որ յուրաքանչյուր ստորագրություն ունի իր գաղտնի ծածկագիրը:

Մեկ հաճախորդի սպասարկման ժամանակը 15%-ով կրճատելուց բացի, ծրագրի իրականացման մեջ կարևոր դեր է խաղում նաև բնապահպանական բաղադրիչը՝. 1 տարում Բանկը կխնայի ավելի քան 6 միլիոն էջ թուղթ:

Վարկային փաստաթղթերի ոչ թղթային  ստորագրման տեխնոլոգիան արդեն ներդրած է

ՎՏԲ-Հայաստան Բանկի Երևան քաղաքի բոլոր մասնաճյուղերում, իսկ 2021 թվականին նախատեսվում է այն գործարկել Բանկի բոլոր մասնաճյուղերում, և փաստաթղթաշրջանառության գործընթացում այս նորարարությունը կկիրառվի Բանկի կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների համար:

Էլեկտրոնային ստորագրության ծառայության վերաբերյալ բոլոր մանրամասները կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերից կամ զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն ՝

87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

--0--ԿԿ