Ավտոբուսային համար 28, 35 երթուղիները սպասարկվում են «Ժոնգ տոնգ» նոր ավտոբուսներով

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News          

ավտոբուս

Փետրվարի 20-ից Երևանի ներհամայնքային ավտոբուսային հհ. 28, 35 երթուղիները նախկին «Հայգեր»-ների փոխարեն սպասարկվում են «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար՝ 14 և 13 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.

Հ.28 երթուղի

ՆՈՐ ՆՈՐՔԻ 8-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ

Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 8-րդ զանգված - Մինսկի - Միկոյան - Մուրադյան փ.-ներ - Գայի պ. - Ռուբինյանց - Պ. Սևակի փ.-ներ - Ազատության - Կոմիտասի պ.-ներ - Կիևյան - Հալաբյան - Արզումանյան - Շինարարների - Աբելյան - Հալաբյան - Մարգարյան - Բաշինջաղյան - Մազմանյան փ.-ներ – Սիլիկյան նոր խճուղի –Նազարբեկյան թաղամաս – Չաուշի փ. – Աշտարակի խճ. – Հույսի ավան (վերջնականգառ):

Հետադարձը` Աշտարակի խճ. – Չաուշի փ. –Նազարբեկյան թաղ. – Սիլիկյան նոր. խճ. –Մազմանյան փ., այնուհետև նույն ուղեգծով:

Երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ՝ ներառելով Նազարբեկյան թաղամասը:

Հ.35 երթուղի

ՆՈՐ ՆՈՐՔԻ 4-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՀԱԹ.

Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 4-րդ զանգված - Գյուլիքեխվյան - Գալշոյան - Միկոյան - Բ.Մուրադյան փ-ներ - Գայի - Մյասնիկյան պ.-ներ - Աբովյան պուր. - Աբովյան - Մոսկովյան փ.-ներ - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պ.-ներ - Կիևյան - Լենինգրադյան - Սեբաստիայի - Րաֆֆու - Զոր. Անդրանիկի - Օհանովի - Շերամի - Ա.Բաբաջանյան փ.-ներ (վերջնականգառ):

Հետադարձը` նույն ուղեգծով։

--00—ՄՀ