Առողջապահական համակարգը հյուծվել է, պետք է հավելյալ սահմանափակումներ մտցնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

«Քննարկվում է, որպեսզի հանրային տարածքների մուտքը լինի QR կոդերով, և միայն պատվաստված մարդիկ կարողանան մուտք գործել ռեստորան, կինոթատրոն և նման փակ վայրեր։ Այդպիսի միջոցներ կիրառվում են բոլոր երկրներում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Անդրադառնալով հասարակական այն դժգոհություններին, որ բաց տարածքում դիմակ կրելու անհրաժեշտությունն անհասկանալի պահանջ է՝ Զեյնալյանը նշեց, որ բաց տարածքում դիմակ կրելը ևս նվազեցնում է վարակի տարածումը և դժվարություններ չի ստեղծում, սակայն որոշ խմբեր հակադրվելու մտադրություն ունեն.

«27 բժշկական հաստատություն ներգրավված է կորոնավիրուսի բուժման պրոցեսի մեջ և բավականին լարված աշխատում են: Ունենք շուրջ 250 հիվանդ, ովքեր սպասում են հոսպիտալացման։ Այս իրավիճակում առողջապահական համակարգը արագ վերակազմակերպվում և արձագանքվում է, բայց ռեսուրսներն անսպառ չեն, եթե այսպես շարունակվի, առողջապահական համակարգը հյուծվելու, պետք է թեկուզ հավելյալ սահմանափակումներ մտցնել, որպեսզի առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվի»:

Մանրամասները՝ տեսանյութում։