ՀՕՊ զորամասերից մեկում անցկացվել են մարտավարամասնագիտական զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

զորավարժություն

ՀՕՊ զորամասերից մեկում անցկացվել են մարտավարամասնագիտական զորավարժություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Անձնակազմը մարտական վիճակի է բերել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները։

Ըստ առաջադրված խնդիրների` զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն։

--00--ԱԹ