Ոստիկանությունը հերքում է. Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը կաթվածահար չէ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News

ճանապարհ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Լրատվական կայքերից մեկում «Տաթևի ճանապարհը կաթվածահար է» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ «ճանապարհին մի փոքր ձյուն է տեղացել, այն կաթվածահար է եղել, ավտոշարասյան ծայրը չի երևում»։

Նշենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված ճանապարհն (Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը) անցանելի է և այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է համապատասխան ծառայություն»։

 --00—ՄՀ