Պուտինի մոտ պահպանվում է կորոնավիրուսի դեմ հակամարմինների բարձր ցուցանիշ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Աշխարհ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ պահպանվում է կորոնավիրուսի դեմ նախատեսված հակամարմինների առկայության բարձր ցուցանիշը:

«Նա բազմաթիվ անգամներ ասել է արդեն, որ իր մոտ հիմնական պատվաստումից հետո բարձր տիտրերը պահպանվում են: Ինչ վերաբերում է վերապատվաստմանը, ապա դա կախված կլինի արդեն բժիշկների ցուցումից: Բնականաբար, նախագահի անվտանգությունն ու առողջական վիճակը առաջնային կարեւորության հարց է նրանց համար, ովքեր պատասխանատու են դրա համար»,- մանրամասնել է Կրեմլի խոսնակը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը պատվաստվել էր ռուսական «Спутник V» պատվաստանյութով:

--00--ԿԿ