Ճանաչողական այց՝ Գյումրի․ Սլովակիայի դեսպանին ընդունել է Գյումրու նորանշանակ համայնքապետը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

արտակ

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի դեսպան Միռոսլավ Հացեկին: Այդ մասին տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին։

Դեսպանն իր խոսքում ողջունել և շնորհավորել է Վարդգես Սամսոնյանին համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, ապա կողմերը խոսել են հնարավոր համագործակցությունների, դրանց համար անհրաժեշտ քայլերի, կապերի ընդլայնման և ամրապնդման մասին»,-նշվում է հայտարարությունում:

արտակ

--00—ԼՄ