ՄԱԿ-ը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

․

ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից։

Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քիչ առաջ հայտնել էր, որ չի նախատեսում հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ, սակայն այդ հարցը կարող է բարձրացվել առաջիկայում։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։

--00--ԱՀ