ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը ստորագրեցին 15 փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19,  24 News

եատմ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ստորագրվեց 15 փաստաթուղթ, որոնք վերաբերվում էին արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ստորագրել են նաև վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագիրը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ստորագրված փաստաթղթերի ցանկը տեղադրվել է այստեղ։

--00—ՄՀ