Կողոպուտի փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է անձնագրային բաժանմունքում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ձերբակալություն

Ոստիկանության ԱՎՎ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին անձնագրային բաժանմունքի սպասասրահից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Մհեր Հ.-ն, որը նոյեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով: Այս  մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Մհեր Հ.-ն հանձնվել է Կենտրոնական բաժնի ծառայողներին:

--00--ԱՀ