Հեռվում տեսնում եմ կրակոցի լույսերը. տասը րոպե է սկսվել են կրակոցները. Սոթքի բնակիչ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 22,  24 News

ՊՆ

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրում տեսանելի են կրակոցները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։

«Հեռվում տեսնում եմ կրակոցի լույսերը։ Զանգահարում եմ, պատասխանող չկա, լույս է ուղղակի երևում։ Տասը րոպե է՝ ինչ սկսել են, ինձ թվում է ԱԿ 74 փոքր հրաձգային զինատեսակից են կրակում»,- ասաց Խաչատրյանը, հավելելով, որ կրակոցները տեսանելի են Սոթքի հանքի մոտակա հատվածից։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել և այս պահին էլ փոխհրաձգությունը շարունակվում է:

--00--ԱՀ