Անցնող շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է 2000 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

հասարակական

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 2000 կրակոց:

 ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս