Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին 28 տարի անց ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարել է ՔԿՀ-ի և պրոբացիայի ծառայության միջնորդությունը։Դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն, գրում է «Hraparak.am»-ը։

Արսեն Արծրունին անազատության մեջ էր 28 տարի: Ձերբակալվել է 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործի» շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996-ի դեկտեմբերին դատապարտվել մահապատժի։ 2003-ին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ ՀՀ Վերաքննիչ դատարանը 2018-ին մերժել է Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու բողոքը։

--00—ԼՄ