6 զոհ, 32 գերի կա վերջին ագրեսիայից․ 6-ը վիրավոր են, 1-ը գերեվարվել է, երբ այլևս չէր կարող դիմակայել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

«Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել։ Մի մասը, որ մենք մտածում էինք՝ զոհված է, իրականում գերեվարված է», - այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքում 24 զինծառայողի ճակատագրին, որոնց հետ կապը նոյեմբերի 16-ին կորել էր։

Ըստ վարչապետի այս տվյալները դեռևս չճտված են։

«Ունենք հաստատված 6 զոհ, 24+8 գերեվարված, բայց էս տվյալներն էլի վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն։ Կա նաև հետևյալ տվյալը, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ Գերեվարվել է մի իրավիճակում, երբ ինքը չէր կարող դիմադրել»։

--0--ԿԿ