«Երիտասարդական» կայարանի երթևեկությունը վերականգնվել է, քաղաքացիներից բողոքներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակական

«Այսօր առավոտյան 08:41 րոպեից Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի աշխատանքները վերականգնվել են»,-այս մասին 24News-ին տեղեկացրեց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը։

«Այսօր առավոտյան ցուցարարները կանգնել էին «Երիտասարդական» կայարանի առաջին գծի գնացքի դռների մեջտեղում և խոչնդոտում էին մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը:

Ակցիան տևել է 8 րոպե, 08:41-ից երթևեկությունը վերականգնվել է: Քաղաքացիներից բողոքներ չեն հնչել,  կուտակումներ ևս չեն եղել»,-ասաց Տաթև Խաչատրյանը:

Նշենք, որ արդեն երեք օր է Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացվում, Նիկոլ Փաշինյանից պահանջելով հանրայնացնել սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ առաջիկայում ստորագրվելիք փաստաթուղթը:

Այսօր՝ նոյեմբերի 24-ի առավոտյան ակցիայի մասնակիցները 8 րոպե տևողությամբ ակցիա են իրականացրել «Երիտասարդական» կայարանում:

--0--ԿԿ