Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը առցանց կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News   

ծանրամարտ

2020 թ. ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը նախատեսված է Պերուում,  նոյեմբերի 11-18-ը,  կանցկացվի առցանց ձևաչափով։ IWF- ն և կազմկոմիտեն նման  որոշումն ընդունել  են մարզիկների առողջության և անվտանգության մտահոգությամբ: 

Առաջիկայում ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհրապարակի մրցաշարին առնչվող բոլոր մանրամասները։

Հաշվի առնելով , որ 2020-ի օրացույցում  միջազգային քիչ մրցաշարեր են մնացել անցկացնելու, հավանականությունը  մեծ է, որ  ընթացիկ մրցաշրջանում  այլևս «կենդանի» միջոցառումներ չեն լինի։

Կարևորագույն  իրադարձություններից է  Մոսկվայում  նշանակված Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանա  հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը։ 

-- 00—ՄՀ