Ծովակալ Սերգեյ Ավագյանցը կհամակարգի ՌԴ մարզային երիտասարդական կենտրոնների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

աա

ՌԴ մարզային երիտասարդական կենտրոնների աշխատանքը կհամակարգի հայազգի ծովակալ Սերգեյ Ավագյանցը։ ՌԴ-ում ուսումնական կենտրոնների ձևավորման նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում հայտարարել է Հեռավոր Արևելյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Յուրի Տրուտնևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Փորձնական կենտրոնների համար ընտրվել են 12 շրջաններ՝ Բուրյաթիա, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, Կալմիկիա, Թաթարստան, Չեչնիայի Հանրապետություն, Խաբարովսկի երկրամաս, Բելգորոդ, Կեմերովո, Պսկով, Սվերդլովսկ, Տյումենի մարզեր և Յամալո-Նենեցյան ինքնավար շրջան։

 Կենտրոնները կբացվեն մայիսին։

--00—ԱՊ