Միջանցքի մի հատված անցնելու է թշնամու՝ Սյունիքի վրա հարձակման կետից ու շարունակվելու է Նախիջևան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

«Ադրբեջանը, հարկադրանքի ու պարտադրանքի մեթոդը կիրառելով, տարբեր մասեր պոկելով, փորձում է ճնշել ՀՀ-ին։ Որպեսզի Ադրբեջանը մեզ հետ պարտադրանքի լեզվով չխոսեր, նոյեմբերի 9-ից հետո վիճահարույց հատվածերում պետք է պաշտպանական համակարգ ձևավորվեր»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այս իշխանությունները չեն գիտակցում, որ առաջնային խնդիրն անվտանգությունն է, դրա փոխարեն իրենք երկրի ներսում ասֆալտներ են անում, ճանապարհներ կառուցում: Պետք է նշեմ, որ Սյունյաց բարձրավանդակի ուղղությամբ, չգիտես ինչպես և ինչու, հիմնական մայրուղուց լայն կառուցված ճանապարհներ են գնում Նորավան գյուղ, այդտեղից ճանապարհը շարունակվում է Նախիջևանի սահման Միջինեկ լեռնացք, իսկ այնտեղ երկար ժամանակ է, ինչ մաքսակետ է կառուցվել։ Դե արի ու մի մտածի, որ սա պայմանավորվածություն չէ»,-նշեց Օհանյանը: 

Անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ իր համոզմամբ,  եթե անգամ ադրբեջանցիների հետ խաղաղության պայմանագիր կնքվի, սադրանքները շարունակվելու են։

«Խաղաղության գնալ նշանակում է ճանաչել Ադրբջանի տարածքային ամբողջականությունը, որով հարվածի տակ է դրվում Արցախի ինքնորոշումը, չնայած որ Արցախը ինքնորոշվել է ԽՍՀՄ օրենքների համաձայն, ինչպես ՀՀ-ն, Ադրբեջանը։ Պետք է այս խնդիրները հաշվի առնվեն»,-հավելեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ