ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ՌԴ ԱԻՆ

ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը` փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորությամբ, աշխատանքային այցով դեկտեմբվերի 5-ից 8-ը կլինի Հայաստանում: Այս մասին հայտնում է Հումանիտար արձագանքման ռուս-հայկական կենտրոնը:

Ռուս մասնագետները կմասնակցեն Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցի առթիվ կազմակերպված միջազգային գիտաժողովին, նաև կլինեն Հումանիտար արձագանքման ռուս-հայկական կենտրոնում, կհետևեն երկրաշարժի հետևանքների վերացման վարժանքներին:

--00--ԱԹ