Ալիևի հայտարարությունից կարող ենք ենթադրել, որ Փաշինյանի հետ կա բանավոր պայմանավորվածություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Հայաստանին դրսից պարտադրվում է օրակարգ, որը ներհայաստանյան չէ, այսինքն՝ քաղաքական վերնախավը չի որոշել, որ սահմանագծումն այսօր ամենակարևոր հարցն է։ Բայց այդ օրակարգը հաջողվել է մեզ պարտադրել, քանի որ ունենք  պարտության մարմնացում բանակցող»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Հայաստանը ներկայացնողները գնում, բանակցում, պայմանավորվում են և դրա մասին իմանում ենք միայն թշնամու գործոություններից և հայտարարություններից հետո: Վերջին մեկ տարում ՀՀ-ում ընթացող գործընթացների մասին թշնամական երկրի ղեկավարից ավելի շուտ ենք իմանում, քան սեփական ղեկավարությունից: Ալիևի հայտարարությունից կարող ենք եթադրել, որ Փաշինյանի հետ կան բանավոր պայմանավորվածություններ, որոնք նա հրաժարվում է կատարել»,-նշեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր