Դատարանը 16:00-ին կհրապարակի Չարչյանի կալանքի հարցով որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

չարչյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` 16:00-ին կհրապարակի «Հայաստան» խմբակցության անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցով որոշումը:

Չարչյանը, ով «Իզմիրլյան» կենտրոնի տնօրենն է նաև, այս պահին կալանավորված է: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ԱԺ պատգամավորները պետք է ազատ արձակվեն ՍԴ որոշման ուժով: 

Նախօրեին ՍԴ-ն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Ըստ ՍԴ-ի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

--00--ԱԹ