Դատարանն Արմեն Չարչյանին  կալանքից չազատեց․  նշանակվել  է փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

չարչյան

Երևանում արտակարգ նիստում դատարանը չքննեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին կալանքից ազատելու փաստաբանների միջնորդությունը, Չարչյանի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու որոշում կայացվեց։ 

 Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին, 16:00-ին։

Պատգամավորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է։

 Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

--00—ՄՀ

Տեսանյութեր