Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն առանց դատարանի որոշման այսօր ազատ կարձակվեն «Վարդաշեն» ՔԿՀ-ից

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24 News

պատգամավորներ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման այսօր ազատ են արձակվելու «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Նշենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը: Նրա նկատմամբ կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:

--00--ԱԹ