21-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացուն և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24 News

վթար

Դեկտեմբերի 11-ին, վրաերթ-ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 05։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 21-մյա Գևորգ Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ «Բեկոն» գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա Դիլռաբո Ս-ին։  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։   

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո Opel-ը բախվել է բաժանարար գոտում եղած ծառերին և գլխիվայր շրջվել։ 

--00—ՄՀ