Սան Մարինոյում որպես խթանիչ դեղաչափ կիրառվելու է «Սպուտնիկ Լայթը»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Կորոնավիրուս

Սան Մարինոյում դեկտեմբերի 22-ից կսկսեն մարդկանց պատվաստել ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով՝ որպես խթանիչ դեղաչափ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության սոցիալական ապահովության ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանկո Կավալլին։

«Դեկտեմբերի 22-ին Սան Մարինոյում «Սպուտնիկ Լայթ»-ով՝ որպես խթանիչ դեղաչափ, կկատարվեն պատվաստումներ, գրեթե 300 մարդ արդեն գրանցվել է», - ասել է նա:

Ավելի վաղ ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտնել էր, որ Սան Մարինոյի իշխանությունները գրանցել են «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը։ Պատվաստանյութի առաջին 4000 չափաբաժինը հանրապետություն էր ժամանել նոյեմբերի վերջին:

--0--ԿԿ