Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, որոշում է ստորագրեԱրմավիրի փոխմարզպետի պաշտոնակատարի ազատման մասին: Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ վերջինս 2020 թվականի դեկտեմբերի 15-ից զբաղեցնում է փոխմարզպետի պաշտոնը։

Մեխակյանը ստանձնելու է Խոյ խոշորացված համայնքի ղեկավարումը, նա դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն էր, ընտրության արդյունքներով կուսակցությունը հաղթել է համայնքում:

--00--ԿԿ