Ստամբուլում հրդեհից 4 երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

հրդեհ

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի եռահարկ շենքի նկուղային հարկում առաջացած հրդեհի պատճառով 4 երեխա է մահացել։ Նրանց մայրը իր մյուս երեխայի հետ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ermenihaber.am-ը։

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հրդեհն առաջացել է գիշերը ժամը 02։00-ի սահմաններում։ Պատճառը եղել է էլեկտրական վառարանը։

--00—ՄՀ