Վաղվանից Երևանի Բաղրամյան 3-րդ նրբանցքում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

ՃՈ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, 2021 թ. դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Բաղրամյան 3-րդ նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված նրբանցքում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ կից սխեմայի»:

--00--ԱԹ