Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում փոխվել են երթևեկության կանոնները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

երթ

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, 2021 թ. դեկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Արդյունքում Արցախի պողոտայից աջ շրջադարձով դեպի Էրեբունու փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը լուսացույցի աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ ռեժիմով։

--00--ԱԹ