Կոտայքում իրար են բախվել «Mercedes»-ն ու «Honda»-ն. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

․

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

--00--ԱՀ