Ադրբեջանում մինչև գարուն երկարաձգել են կորոնավիրուսային սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Տարածաշրջան

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2022 թ.-ի մարտի 1-ը։ Այս մասին հաղորդում է Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Ադրբեջանի կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ էին մտել գործող սահմանափակումների որոշ մեղմացումներ, մասնավորապես՝ աշխատանքը վերսկսել էիին հանգստի և ժամանցի վայրերը, մշակութային օբյեկտները։ Նշված վայրերի աշխատակիցների 80 տոկոսը պետք է ամբողջովին պատվաստված լինեն։