Սարատովից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և շարունակում է վայրեջք կատարել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Աշխարհ

Սարատովից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և շարունակում է վայրեջք կատարել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիացիոն ծառայություններին, Boeing 737 օդանավը տագնապի ազդանշան է տվել թռիչքից կես ժամ անց:

Ներկա պահին ինքնաթիռը գտնվում է Ռյազանի մարզի երկնքում և շարունակում է իջնել: Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի «Դոմոդեդովո» օդակայանում:

--00--ԿԿ