Ռուս զինվորականները հանդարտեցրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

շոյգու

ՌԴ խաղաղապահ ուժերն արդեն անցել են ծրագրային աշխատանքների իրականացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: 

Նա շնորհակալություն է հայտնել «բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, շարքայիններին, սերժանտական կազմին, որ այս ողջ ընթացքում ծառայություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, արտերկրում ՌԴ այլ հենակետերում»

«Բայց հատկապես շնորհակալություն այս երկու կետերում ծառայություն իրականացնողներին: Այն ամենը, ինչ եղել է, օրինակ, մեկ տարի առաջ ԼՂ-ում, երբ ծայրահեղ բարդ, սուր իրավիճակ էր, այն, ինչ կատարվել է մեր Գերագույն հրամանատարի ջանքերով, ով այս բանակցությունները, այս աշխատանքը փաստացի շուրջօրյա ռեժիմով էր վարում, այդ իրավիճակը հաղթահարվել է»,- ասել է նա:

Շոյգուն նշել է, որ մեկ տարվա ընթացքում խաղաղապահները շահագործման են հանձնել ավելի քան երեք հազար օբյեկտ։

--00--ԱԹ