Լուսաղբյուրում 500 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

85

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23։15-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:08-ին, մարվել՝ 02:11-ին: Լուսաղբյուր գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 500 հակ անասնակեր:

--00—ԼՄ