Դանակահարություն գիշերային ակումբի դիմաց. Սևանի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 7,  24 News

 

Դեկտեմբերի 30-ին, ժամը 1-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, գիշերային ակումբի դիմաց, երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար. նրանցից մեկը դանակահարել էր մյուսին։
Դեպքից մոտ մեկ ժամ անց բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգեցին. ծակած-կտրած վերքերով, անգիտակից վիճակում 32-ամյա տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումներ սկսեց։
Սևանի ոստիկանները նախ ճշտեցին, թե դեպքը որտեղ է եղել, ապա ականատես վկաներ հայտնաբերելով` պարզեցին, նաև կասկածյալի ինքնությունը. Գավառի բնակիչ է, 26 տարեկան։
Բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 31-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Սևանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00—ՄՀ