Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզի որոշ ճանապարհներին ձնաբուք է և ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15։15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են։

Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Արմավիրի մարզի Արմավիր և Բաղրամյան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00--ԼՄ