Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը կղեկավարի ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 11,  24 News

Վոլկով

Հրամանատարի փոխարինումն իրականացվում է ծրագրված ռոտացիայի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Ստեփանակերտում Sputnik Armenia-ի աղբյուրները։ Վոլկովը 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի օրոք եղել է խաղաղապահների հրամանատարի տեղակալը։

Այժմ Վոլկովը Հարավային ռազմական օկրուգի Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է և ուղարկվում է Լեռնային Ղարաբաղ։

2021 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։

--00—ՄՀ