Թշնամու կորուստները մեծ են, հետաքրքիր է՝ ինչպե՞ս են ներկայացնելու․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 12,  24 News

Կարեն Հովհաննիսյան

Թշնամու կորուստները մեծ են, պարզապես ինձ հիմա մի բան է հետաքրքրում։ Ինպե՞ս են ներկայացնելու իրենց մարդկային կորուստները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով երեկվա մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կորուստների թիվն ու նշելով, որ  զինտեխնիկայի կամ տեխնիկայի կորուստները կարող են գաղտնի պահել, բայց մարդկային կորուստների մասով  շատ է հետաքրքրում, թե ինչ են անելու։

« Միգուցե ասեն , որ պայթել են ականի՞ վրա»,- գրել է փորձագետը:

--00—ՄՀ