Toyota Prado-ն գազով է լիցքավորել է, սրահում ծխախոտ վառել․ պայթյունից վարորդը այրվածքներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Հունվարի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմանում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում պայթյունի ձայն է լսվել, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է՝ գազի բռնկման հետևանքով պայթյուն է առաջացել Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Ա.-ի կողմից վարած Toyota  Prado մանիշի ավտոմեքենայում:

Մինչ հետաքննիչը տեղում աշխատում էր, Այրվածքաբանության կենտրոնից ժամը 02:00-ի սահմանում ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «գլխի, պարանոցի, ձեռքերի 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզել են, որ վիրավորը Արթուր Ա.-ն է:

Ըստ նախնական տեղեկության՝ վերջինս ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորել է, ապա, դուրս գալով այնտեղից, ավտոմեքենայի սրահում ծխախոտ է վառել, ինչից էլ առաջացել է պայթյուն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

նկար

--00—ԼՄ