Թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված՝ իրեն փորձեց դնել Բայրաքթարի տեղը․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

նկար

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարճ՝ ԱԺ-ի այսօրվա միջադեպի մասին:

1. Այն ապացուցեց, որ այս իշխանությունների օրոք հայ-թուրքական գործընթացը Հայաստանի համար վերածվում է հերթական գոյաբանական մարտահրավերի:

2. Հայաստանը ներկայացնող անհավասարակշիռ, դյուրագրգիռ, հիստերիկ անձը՝ որպես հիմնական բանակցող, էլ ավելի է սրացնում առկա սպառնալքիները:

3. Բացի արարողակարգային և տեխնիկական հարցերից՝ այդ գործընթացը պետք է մանրազննին ուսումնասիրվի և քննադատվի իր օրակարգի առնչությամբ, այդ թվում՝ Սփյուռքի ներգրավմամբ:

4. Մարդը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել ԲԱՅՐԱՔԹԱՐԻ տեղ, սակայն իրականում անմրցունակ ԿՈՒԿՈՒՌՈՒԶՆԻԿ է»:

--00—ԼՄ