Պատկերացնում եմ ի՞նչ կլիներ՝ մեր իշխանության տարիներին ԱԺ-ում մատով դիպչեին պատգամավորի․ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ԱԺ միջադեպ

Ես պատկերացնում եմ ի՞նչ կլիներ, եթե մեր իշխանության տարիներին ԱԺ ամբիոնից անվտանգության աշխատակիցները, թեկուզ մատով դիպչեին որևէ պատգամավորի:  Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ԱԺ հերթական միջադեպին։
 

Հիշեցնենք՝ այսօր պատգամավոր Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա էր անում՝ հորդորելով իշխանություններին ասել ճշմարտությունը ժողովրդին։ Ակցիան ուղեկցվեց անվտանգության աշխատակիցների բռնություններով․ Թովմասյանին և այլ պատգամավորնեի դուրս հրավիրեցին Աժ դահլիճից։ 

«Հանրապետականի իշխանության տարիներին, գործընկեր միջազգային կառույցները մեզ անընդհատ խրախուսում և հորդորում էին առաջ տանել ժողովրդավարական բարեփոխումները: ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, ԵԽ-ն շարունակ զեկույցներ էին հրապարակում, իսկ ցանկացած փոքրիկ միջադեպի վերաբերյալ` անհապաղ հրապարակային կարծիքներ էին հայտնում:

Ես պատկերացնում եմ ի՞նչ կլիներ, եթե մեր իշխանության տարիներին ԱԺ ամբիոնից անվտանգության աշխատակիցները, թեկուզ մատով դիպչեին որևէ պատգամավորի: Էլ չեմ ասում խանգարեին պատգամավորների քաղաքական ակցիան, որը լայնորեն ընդունված և կիրառվող երևույթ է ժողովրդավարական աշխարհում:

Հաստատ այդ առիթով առնվազն ԵԽԽՎ-ն, արտահերթ զեկույց կհրապարակեր: Այսօր բոլորը լուռ են, որովհետև Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ դարձել են օտարների կամակատարը: Նույնիսկ (ներողություն) թքելու կենդանական պատրաստակամությունն են դարձրել քաղաքական մշակույթի մաս:

Սա է ժողովրդավարության բաստիոնը: Հայաստանը` շատ կարևոր արժեքների հետ մեկտեղ, վաղուց կորցրել է նաև ժողովրդավարությունը:

Դիմացի´ր Արցախ:

Դիմացի´ր Հայաստան:

Սա էլ կանցնի»,- գրել է նա։

--00—ՍՊ