21-22-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով, Երևանում մինչև հունվարի 25-ը տեղումներ չեն լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

եղանակ

Հանրապետության տարածքում`

Հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00—ԼՄ

Տեսանյութեր